Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանն առաջին հաղթանակն է գրանցել։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարում Ռոման Ամոյանն իր առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյուին, քառորդ եզրափակչի գոտեմարտում նա 0:9 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին: Այնուհետև Ռոման Ամոյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և հաղթել առաջին սփոփիչ գոտեմարտում: Նա գոտեմարտել է դանիացի Ֆոնեսբեկի հետ և հաղթել 2:0 հաշվով, երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Ռոմանի մրցակիցը ադրբեջանցի Մուխտարովն է: